ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարտնչելու և հաղթանակներ տոնելու բերկրանքը մեր ազգի համար դարձավ վարակիչ.
Հայ ազգն այսօր տոնում է Հաղթանակի և խաղաղության տոնը` Մայիսի 9-ը: Սիրելի վետերաններ, շնորհավորում եմ` ձեր կյանքի ու արյան գնով այս օրը տոն դարձնելու համար: Ձեր և ազգային միասնականության շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք խաղաղության մթնոլորտում և տանում ենք երկիրը բարգավաճման ուղիով: Մայիսյան հաղթանակների այս նվիրական օրը մենք նշում ենք շնորհիվ այն քաջերի, ովքեր չվախենալով և չխուսափելով ոչնչից, հերոսական պայքարի, կյանքի ու անկոտրում կամքի շնորհիվ, պատերազմեցին և վերադարձրեցին մեր երբեմնի ազատությունն ու անկախությունը: Պայքարեցին, որ իրենց հաջորդող սերունդներն ապրեն ազատ ու անկախ երկրում: Մարտնչելու և հաղթանակներ տոնելու բերկրանքը մեր ազգի համար դարձավ վարակիչ: Ոգեշնչվելով մեր հերոսներից, քաջ ու անկոտրում հայրենասերները, 1992թ.-ի մայիսին 9-ին ազատագրեցին Շուշին: Խոստանում ենք, որ պահելու և պահպանելու ենք այդքան դժվարությամբ ձեռք բերված ազատ շունչը»: