Մայիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետը, ՀՀ ԱԺ նախագահը, վարչապետը, կառավարության անդամներն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ծաղիկներ են դրել անմար կրակին` հարգանքի տուրք մատուցելով երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը, որին հաջորդել է զինվորական հանդիսավոր շքերթը: Այնուհետ Տարոն Մարգարյանը եղել է նաև այս օրը ավանդաբար կազմակերպվող զինվորական վրանային խոհանոցում, որտեղ պատերազմի մասնակից վետերանների հետ կիսել է խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը: