Րոպեներ առաջ ավարտվեց Եվրատեսիլ 2016 երգի մրցույթը, որի արդյունքներով պարզ դարձավ հաղթանակած երկիրը՝ Ուկրաինա։ Այս տարի Ուկրաինան ներկայացնում է Ջամալա անունով երգչուհի, ում մայրը հայուհի է, իսկ նրա իսկական անունն է Սուսաննա։ Ուկրաինայի ներկայացուցիչը ստացավ 534 միավոր։

Հայաստանը ներկայացնող հիասքանչ Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը` ստանալով 249 միավոր: 

Երկրորդ հորիզոնականում է գտնվում Ավստրալիան 511 միավորով, այնուհետև Ռուսաստանը 491 միավորով։ Նրանց հաջորդում են Բուլղարիան 307 միավորով, Շվեդիան 261 միավորով։ 

Նշենք, որ այս տարի քվեարկությունն իրականացվում էր նոր եղանակով։ Սկզբում ներկայացվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները, իսկ քվեարկության արդյունքները ներկայացվեցին համախմբված տեսքով։ 

Շնորհավորում ենք մեր մասնակցին հիանալի ելույթի կապակցությամբ և ինչպես նախկինում նշել ենք՝ մեր Իվետան լավագույնն է անկախ արդյունքներից: