InStyle պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Սելենա Գոմեսը ոչ միայն պատմել է Ջասթին Բիբերի հետ հարաբերության, այլև նշել, որ երգ է գրել Բիբերի հետ առանձնանալու մասին, որը ներկայացվելու է իր հաջորդ ալբոմի մեջ:
«Շատ անհարմար է, որ ամենուր ես գնում եմ, մարդիկ գիտեն» ,- նշել է Գոմեսը Բիբերի հետ հարաբերությունների վերաբերյալ, որոնք նա նկարագրել է «որպես խենթ և շատ արագ զարգացող»: «Ես չեմ սիրում դա: Սակայն ես և Ջասթինը երբեք մեր ուշադրությունը չենք գամել դրան: Ես երեխա եմ և բաժանումը բնական է: Ես պետք է հաղթահարեմ իմ էմոցիաները: Ես ընթանում եմ իմ ուղով իմ ընկերների հետ,իսկ նա իր ուղով»:
Չնայած որ վերոնշյալ հարցազրույցից հետո Գոմեսը և Բիբերը նկարվել էին համբուրվելիս ապրիլի 19-ին Նորբեգիայում, որտեղ նա գտնվում էր իր շուրջերկրյա համերգների շրջանակներում: Իսկ դրանից հետո հայտնվեցին Instagram-ում Բիբերի նկարները դաջվածքով և աշխարհը իմացավ, որ Սելենան վերդարձել է:
Գոմեսը և Բիբերը կարող են վերապրել իրենց կարճատև բաժանումը կարող են վերպրել իրենց կարճատև բաժանումը երգչուհու գրած երգում «Սերը կհիշի»:
«Սա իմ ձայնագրությունների ամենաանձնական երգն է լինելու: Ես մտածում եմ, որ քաղցր ճանապարհ է դրանից ազատվելու համար: Այն ագրեսիվ մոտեցում չէ, ինչպես սպասում են մարդիկ: Ես հուսով եմ նա նույնպես կսիրի այդ երգը»,- նշել է Գոմեսը:
Գոմեսը և Բիբերը կրկին միացել են և միասին աշխատում են: