Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: