Մայիսի 16-ին, ժամը 01.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևանյան լիճը (հստակ գտնվելու վայրը չի նշել):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 01.15-ին ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում (Իսակովի պողոտայի կողմից) հայտնաբերվել է Գ. Բ.-ը, ով սպառնացել է նետվել ջուրը:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: