Ամենաջերմ շնորհակալական խոսքերս եմ հղում իմ հայրենակիցներին, սփյուռքում ապրող հայերին, բոլոր - բոլորին, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին, ովքեր եղել են իմ կողքին այս ողջ ընթացքում։ Ուրախ եմ, որ միասին անցանք այս ճանապարհը, երջանիկ եմ, որ միասին անցանք այս ընթացքը։ Ես իսկապես ուժեղ եմ Ձեզնով: Շնորհակալ եմ նաև Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին և դեսպանատան աշխատակիցներին ցուցաբերած ուշադրության և սրտացավության համար:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է «Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը: