Ֆրանսիացի աստղ Ժերար Դեպարդիեի կողքը գտնվում են անցած խորհրդային նոմենկլատուրային հարազատ մարդիկ: Նշում է il Giornale պարբերականը: Այժմ Օբելիկսի շնորհիվ նրանք զբաղվում են բիզնեսով:

«Սոչիում Պուտինի ընկերոջ ձեռքից ստացած անձնագիր,  մեկ այլ ընկերոջ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրոի կողմից ստացած տուն և Մոսկվայում կառուցվող առանձնատուն,Չեչնիայում մեծ ֆիլմ նկարելու հեռանկարներ, Մարդովիայի մայրաքաղաք Սարանսկում ռեստորանի բացում»,-թվարկում է հովդվածի հեղինակը:

Ռուսաստանը Ժերար Դեպարդիեի նոր ճակատագիրն է, որը փախել է ֆրանսիական հարկերից և հայտնվել «մեծ ռուսական ժողովրդավարության» գրկում:

Դեպարդիեն չի կարող միայնակ զգալ, քանի որ գտնվում է ռուսական կլանի միջավայրում,որի հետ կապված է ոչ միայն մասնագիտական տեսանկյունից: Կարելի է նշել է միայն երկու անուն, որի միջոցով դերսանը մուտ կարող է գործել Կրեմլ և նրան մոտ կանգնած ասպարեզներ:

Առաջինը ռուսական ծագմամբ ֆրանսիացի պրոդյուսեր, գործակալ և Օբելիկսի ըմկեր Արնո Ֆրիլը: Արնոն մասնագիտանում է հետխորհրդային եկրներում ֆիլմերի արտադրությամբ և մոտ է խորհրդային նոմենկլատուրայի սերունդների հետ, որոնք ՌԴ նախագահի մերձկան շրջապատի անդամներ են: Ընկերությունը և բիզնեսը Դեպարդիեին կապում է նաև մեկ այլ մարդու հետ, որը ճակատագրի հեգնանքով հայնվել է վերջինիս ճանապարհին: Նա Նիկոլայ Բորոդաչևն է, ֆրանսիացի դերասանի հասակակիցը, Ռուսաստանի պետական ֆիլմային հիմնադրամի տնօրենը և Դեպարդիեի` Դոմոդեդովայում կառուցվող առանձնատան հարևանը: Նրանց 2010 թվականին ծանոթացրել է Ֆրիլին, որից հետո այս եռյակը անբաժանելի է: Նիկոլայը խմբագրել է Դեպարդիեի նամակը, որտեղ վերջինս խնդրում էր իրեն տրամադրել ռուսական քաղաքացիություն: Բորոդաչևը ներկայացրել է Դեպարդիեին ռուսական իրականությունը, այդ թվում նաև իր հայրենիք Մորդովյան, որտեղ Դեպարդիեն ցանկանում է բացել  գինու գործարան, իսկ Նիկոլայը պետք է զբաղվի Ռուսաստանում դերասանի գինու սպառմամբ: