Ինչ պետք է ակնկալել Սարգսյան-Ալիև հանդիպումից։ Եթե կարճ, ապա ոչնինչ։ Իսկ եթե ավելի ծավալուն, ապա նախ պետք է հասկանալ թե նախագահի՝ Ադրբեջանի հետ բանկցությունների սեղանին նստելու նախապայմանները որքանով են իրատեսական և դրանք ինչ վերաբերմունքի կարժանանան առաջին հերթին՝ հակամարտության մեջ դերակատարություն ունեցող երկրների կողմից։
Հետաքննության մեխանիզմների ներդնում։ Սա հեցն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված արևմտյան երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի առաջ քաշած մեխանիզմն էր, որը տապալվել է Ռուսաստանի ջանքերով, քանի որ հետաքննության մեխանիզմների ներդրումը, ռուսական կողմի ընկալմամբ. լրջերոն հարվածում է ՌԴ-ի հակամարտությունը վերահսկող դիրքերին։ Ատացվում է, որ Արևմուտքն, որն այս նապայմանն այս ընթացքում այդպես էլ չկարողացավ իրականացնել, ստիպված է թողնել դրա իրոգերծումը ՌԴ-ին։ Բայց ես էլ, դուք էլ լավ գիտենք, որ ՌԴ-ն հակամարտությունը վերահսկելու իր ձևերն ունի, և այդ մեխանիզմների ներդրումը չի բխում իր շահերից, հատկապես, որ այս մեխանիզմը ձեռնատու չէ առաջին հերթին նաև Ադրբեջանիին, իսկ ՌԴ-ն թե ապրիլյան դեպքերին նախորդող փուլում, և թե քառօրյա պատերազմից հետո բազմիցս հասկացրել է մեզ, որ Ադրբեջանն իր համար կարևոր ռազմավարական գործըներ է։
Երկրորդը՝ հասցեական հայտարարություններ։ Դուք իսկապես կարծում եք, թե արևմտյան գերտերություններն անտեղյակ են, թե կողմերից որ մեկն է պարբերաբար սրում իրավիճակը։ Եթե միջազգային հանրությունն իսկապես անկեղծորեն ցանկանար սանձազերծել նոր պատերազմը տարածաշրջանում, ապա վաղուց դուրս կգային կեղծ հավասարկշռության ձախողված քաղաքականության ծիրից և Ադրբեջանի ագրսեան դատապարտող մեկ շատ հստակ նախադասությամբ կլռեցնեին նրան։ Այսինքն Արևմուտքը նույնպես չի պատրաստվում զոհաբերել իր էներգետիկ ներկայությունը Ադրբեջանում հանուն խնդրի խաղաղ կարգավորման և հանուն ռուսամետ քաղաքական կողմոնրոշում ունեցող Հայաստանի։
Եվ վերջապես երրորդը՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի։ Ինչը կարող է ստիպել իր պետականության հիմքերը հայտյացության վրա կառուցած բռնապետությանը չխոշտանգել հայ խաղաղ բնակիչներին և զոհված զինվորների մարմինները։ Տեսականորեն մի քանի տարբերակ կարող է գոյություն ունենալ, օրինակ ՌԴ-ն, բայց վերջինիս, ինչպես հայտնի է Արցախի հայության և հայ զինվորիների իրավունքների պաշտպանությունը չէ որ հետաքրքիր է, այս եկիրը, ինչպես խոսվեց վերևում. իր երկակի խաղն է տանում և լավ գիտի, որ որքան իրավիճակը սրված լինի, այնքան իր կարիքը հակամարտող կողմերը շատ են զգալու։ Արևմուտքին մեր իրավունքներւ նույնպես չեն հետաքրքրում, առաջարկում եմ ուղղակի հիշել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դեմքերի բութ արտահայտությունները, երբ Երևանում լարգրողներն իրենց հարցադրումներով հստակ քննադատություն էին ակնկալում Ադրբեջանի հասցեին, սակայն ի պատասխան լղոզված մտքերի հերթական պարբերություն ստացան։
Եվ երրորդ հայոց բանակը, որն ինչպես օրեցօր համոզվում ենք, միակ իրատեսական միջոցն է այս բոլոր նախապայմաններն Ադրբեջանին պարտադրելու համար։
Անկախ նրանից թե ինչպես կանցնցի Սարգսյան-Ալիև հանդիպումը, մի բան պարզ է՝ աշխարհաքաղաքական իրադրությունն ու կողմերի պահանջները նույնն են, որի ուղղությունը դժվար է փոխել նման հանդիպումներով։ Հակամարտության միջնորդ երկրների համար սա ընդամենը գործընթացը խաղաղ ճանապարհով կարգավորման իմիտացիայի հերթական դրսորումն է, որոնց քաջ հայտնի է, որ կողմերը դատարկաձեռն են հեռանալու և որ սա քառօրյա պատերազմին հաջորդող բանակցային կոչվող գործընթացի հերթական՝ ձախողման և ճահճացման դատապարտված փուլի մեկնարկն է։
Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: