Ամեն անգամ Վրաստանից հետ գալուց, երբ անցնում եմ Ալավերդի - Կիրովական ճանապարհը, մտովի ուզում եմ անիծեմ այն բոլոր մարդկանց, ովքեր պատասխանատու են այդ ճանապարհի համար, ուզում եմ ցանկանամ , որ մի օր ՝ շատ ուշ ժամի, ամբողջ ընտանիքով այդ ճանապարհով անցնեք, մեքենայի անիվը պոկվի ու բոլորով թռնեք ձորը կ չյոռտվոյ մածերի, բայց հասկանում եմ , որ ձեր ընտանիքի անդամները մեղք չունեն, որ դուք չեք կատարում ձեր աշխատանքը, որի համար փող եք ստանում , որի հաշվին քերում եք ժողովրդին: Դրա համար ես ձեր հարազատներին առողջություն ու համբերություն եմ մախթում, քանի որ մենք ձեզ միայն այդ ճանապարհների վրա ենք հիշում , իսկ նրանք ստիպված են ամեն օր ձեր ներկայությունը զգան: Մենք այդ փոսերի վրայով անցնելուց գոնե հայհոյում ենք ու սրտներս հովանումա, ձեր տղան, երբ իր ընկերների հետ անցնի այդ փոսերի վրայով, այդ հայհոյելու սրտհովանքից զրկված կլինի , ներս կքցի ու կտա առողջության հերը կանիծի: Այ դրա համար ես ուզում եմ , որ ձեր ընտանիքի անդամները միշտ առողջ լինեն , որպեսզի դիմանան ձեր նմաններին:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: