Քանի որ այսօր շնորհակալությունների օր է, ապա ամեն ինչ հերթականությամբ։ Իմ եվրատեսիլյան ելույթն իրականություն է մի շարք մարդկանց աջակցությամբ, ովքեր այս ամիսների ընթացքում յուրաքանչյուր վայրկյան իմ կողքին են եղել, աջակցել են բոլոր հարցերում։ Առաջին հերթին շնորհակալ եմ Հանրայինի ողջ թիմից՝ ամենանվիրված և պրոֆեսիոնալ թիմը։ Իմ տաղանդավոր բեք- վոկալներին, երգի հեղինակ Լիլիթ Նավասարդյանին։ Շնորհակալ եմ բեմականացման ռեժիսոր Սաշային, ում շնորհիվ ունեցանք տպավորիչ բեմադրություն, Արևիկ Սիմոնյանին՝ այս ընթացքում ելույթներիս համապատասխան շատ գեղեցիկ հագուստներ պատրաստելու, քույրիկիս՝ Մարիաննային, կերպարս ամբողջացնելու համար։ Սիրում եմ ձեզ շատ, շնորհակալ եմ անսահման։

Գրում է Իվետա Մուկուչյանը իր ֆեյսբուքյան էջում: