«Իրատես de facto» թերթը գրում է.

«Օրերս մի տհաճ պատմություն ներկայացրին պատգամավորներից մեկի մասին, ով ռազմական գործողություններից հետո գնացել է շփման գիծ։ Սահմանում կանգնած որոշ զինվորներ քնապարկ չեն ունեցել, նա էլ խոստացել է Երևան հասնելով անմիջապես մի փոքր «խմբաքանակ» ուղարկել։

Անցնում է մի շաբաթ, զանգահարում են հիշյալ պատգամավորին ու տեղեկացնում, որ Ղարաբաղ գնացող խումբ կա, և դիրքերից ասել են, որ ինքը պետք է քնապարկեր ուղարկեր։ Երեսփոխանն իրեն հատուկ «թռնող-քցող» հոգեբանությամբ, կեղծ զարմանքով հակադարձում է. «Ո՞վ է ասում, որ ես նման բան եմ խոստացել։ Ուղակի ես ասել եմ, որ այդ մասին կփոխանցեմ Բակո Սահակյանին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: