ՀՀ Նախագահն ինքնաթիռում հարցազրույց է տալիս հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ մեկնել էին Վիեննա։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան միկրոբլոգից ,որտեղ նա տեղադրել է հարցազրույցից նկարներ և գրել.« ՀՀ Նախագահի հարցազրույցը ինքնաթիռում»։

Նշենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: