Պահպանել հին ավանդույթներն ու նվաճել նոր բարձունքներ: Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատը շարունակում է հայկական լեգենդար կոնյակի հաղթարշավը: Սպասված իրադարձություն ազնվագույն խմիչքի երկրպագուների համար:
Այսօրվանից 139-ամյա պատմական կոմբինատն աշխարհին ներկայացնում է իր նոր գլուխգործոցները՝ «Նոյ 30» և «Նոյ 50» տարի հնեցմամբ կոնյակները, որոնք իրենց շքեղությամբ աչք են շոյում առաջին իսկ ակնթարթից, հետայսու զբաղեցնելու են աշխարհի լավագույն խմիչքների առաջին հորիզոնականը:
Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակութի երախտավորներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ ու ոչ միայն: Նշանակալից առիթը մեր երկիր է բերել հարյուրավոր հյուրերի աշխարհի 30 երկրից:
Կոնյակի առաջին շիշը բացելու պատիվը վերապահված է եղել «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: