«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը կրճատելու հարցը, որտեղ գումարները շատ են, և «ներկայացուցչական» ու «այլ» ծախսերի նման հայտնի չէ, թե դրանք ինչի վրա են ծախսում։
Թերթին հայտնի է դարձել, որ այս շրջանակում խնդրահարույց է հատկապես ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը, որտեղ վերջին տարիներին ուղղվում է նաև ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների տուգանքներից գոյացողի գումարը ավելի քան 10 միլիարդ դրամ։ Բայց այս խնդիրը իշխանության ներսում կարող է լարվածություն առաջացնել:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: