Ընդամենը 5 օր առաջ Լիլիթ հովհաննիսյանն ու Արման Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ թողարկեցին, որը հանրության կողմից, մեղմ ասած, ոչ միանշանակ ընդունվեց: Այս անգամ, սակայն, Լիլիթ Հովհաննիսյանի բախտը շատ ավելի քիչ բերեց, քան նախորդ անգամներում:
Հանրության մեծամասնությունը կարծես դժգոհ էր այս համագործակցությունից և երգի ոճից: Այսօր երգչուհին անգամ հպարտացել է իր նոր «գլուխգործոցով» գրելով. «աաաաա, 1 միլիոն դիտում ընդամենը 5 օրու՞մ
Հայկական տեսահոլովակների պատմության մեջ սա անհավանական մի արդյունք է, որի մասին երբեք չեմ էլ համարձակվել մտածել
Այս ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է իմ նախորդ ռեկորդը»:
Եվ մինչ Լիլիթ Հովհաննիսյանն իր «հաջողության» էյֆորիայի մեջ է և հպարտությունից կորցրել է գլուխը, մենք՝ YN.am կայքը, կամփոփի մեր կողմից անցկացվող առցանց հարցման արդյունքները: Այսպիսով, մեր կողմից անցկացվող հարցման (Ինչպե՞ս եք վերաբերում Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Հովհաննիսյանի նոր երգին) մասնակիցների 42.8 տոկոսը կարծում է, որ երգն ուղղակի անտանելի է: Զարմանալի է, բայց կան նաև մարդիկ, ովքեր հավանել են այն՝ 23.9 տոկոս, իսկ 21.4 տոկոսը հիասթափված են: Կան նաև այնպիսինները, ովքեր անտարբեր են գտնվել այս «գլուխգործի» նկատմամբ՝ 11.9 տոկոս: