ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ առաջարկներով: «Առաջարկում եմ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նվիրված բոլոր գովազդները, գովազդային տախտակները հանել, էլ չեմ ասում, որ դրանց մի մասը ուղակի չէր կարելի փակցնել: Առաջարկում եմ հանել ոչ միայն նրա համար, որ մեկ տարի է անցել, այլ եկել է նոր ամիս, նոր վիճակ և անհրաժեշտ է հաղթանակները նշելու ցուցատախտակներն ավելանան»,-ասաց նա և նշեց, որ ամբողջ ՀՀ-ն պետք է լցվի մայիսյան հաղթանակներով, քանի որ ժողովրդին այսօր այդ ոգին է պետք:

Նրա երկրորդ առաջարկը վերաբերում է բարեգործություններին և կոչ արեց արգելել
Արցախի բանակի բարեգործությանն ուղղված էժան, նվաստացնող գովազդը, որը ոչ թե օգուտ է տալիս, այլ վնաս: 

«Ռաբիսը հասել է բանակ, և մեր բանակն ամենևին դրան չէ արժանի, որ հերթով կանգնեն մի տոպրակ նվեր ստանան և տվողն էլ նայի, թե ինչպես են իրեն նկարահանում: Ինչպես նաև հացի համար են նվաստացնում մարդուն, ով կարող է երեք ժամ սպասի, որ մի չոր կտոր հաց ստանա»,-ասաց նա և նշեց, որ բարեգործությունն այն է, երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը և այն չպետք է նվաստացնի այն մարդուն, ում արվում է: