Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն այլընտրանք չունի:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Հաշվի առնելով նախկինում կատարված արդյունավետ աշխատանքի հսկայական փորձը, բարեփոխումները կշարունակվեն այդ հիմքի վրա: Մասնավորապես բարեվարքության ամրապնդում, կադրային ու ծախսային քաղաքականության գործընթացի բարելավում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացում, բյուջետային միջոցների արդյունավետ պլանավորում ու կառավարում: Ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և ողջ գործընթացի խիստ վերահսկման անհրաժեշտությունը: