Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ըստ մեկ այլ հրամանգրի՝
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):
Ըստ մեկ այլ հրամանգրի՝
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Վիկտորիա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):
Ըստ մեկ այլ հրամանգրի՝
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):