Պատգամաոռ դատարկաբաններին ասեք, թող դիտեն ապրիլյան պատերազմում ոտքը կորցրած Նորայր Զախարյանին, Արման Ավետիսյանին ու Դավիթ Գրիգորյանին
Նայում եմ խիզախությանը, արտահայտած մտքերին, մտածում եմ ինչքա՜ ն անդունդ կա քաղաքական Չէլիտայի ու զինվորների հասկացողության մեջ...
Մի ամբողջ հոգեբանություն ու տրամաբանություն սովորեցի` Նորային ու մյուսներին լսելով, դուք էլ նայեք, ձեր դատարկ ուղեղներին մի քիչ վնաս է, բայց կարող է մի փոքր գիտակցեք, թե կարմիր գծից ինչքան եք անցել...
Նորայրն այս վիճակով ասում է. «...մի քիչ ապաքինվեմ, գնամ ընկերներիս կողքին լինեմ...»
«Կռիվը որ սկսվեց, դե վախը կար, բայց որ լսում ես վիրավոր ունենք, իրանք առաջ են գալիս, էլ արդեն մեջդ ինչ-որ բանա արթնանում, չէ, իրանք էդ հողը չպետքա վերցնեն, եթե վերցնեն դրանից առաջ են գալիս, չպետքա թողենք». Նորայր Զախարյան
Նորայրի մտքերից` «... Ավելի լավա պատերազմ լինի էս հարցին վերջնական լուծում տրվի, քան ամեն օր նոր վիրավոր, նոր զոհ, նոր ծնողի աչք թացվի, պետք է էս հարցին վերջնական լուծում տրվի, կռիվ կամ խաղաղություն»:
Արմանի մտքերից` «Եթե ես այսօր ողջ եմ, դա իմ զոհված ընկերների շնորհիվ է»:
Սերժին էլ ասեք Վիեննայում թող լսի Նորայրին, Արմանին ու մյուս տղաներին, կարող է խիզախություն փոխանցվի (չեմ հավատում ասածիս, բայց դե....)
Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջում: