«Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացրած չքնաղ Իվետա Մուկուչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Լիարժեք քնած և լավ հանգստացած ուզում եմ ուղղակի ասել. ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ! էս ինչ եք անում! Սիրում են ձեզ նրա համար, որ այսքան լավն ենք և միասնական! Սիրում եմ ձեզ, որովհետև ես իրավունք ունեցա իմ սիրո ալիքը բաց թողնել ու դուք այն ընդունեցիք, թիկունքիս կանգնեցիք մինչև վերջ! Միասին անմոռանալի պահ ստեղծեծցինք... բոլորս այս օդի մեջ կանգնած զգացողության կարիքը ունենք և ժամանակն է մոր նոր անկրկնելի սերնդի համար հեղափոխություն անել! Ես ասեմ ձեզ ոչ միայն մեր նոր սերնդի համար, կարծում եմ մեր մեծերն էլ թարմության կարիք ունեն, որովհետև ի վերջո այս միասնական պահերն են հիշվում մինչև կյանքի վերջ:
Ինձ համար ամենամեծ սեփական հաղթանակն այն է, որ ես 2009 թվականին վերադարձա իմ, այդ ժամանակ դեռ անծանոթ հայրենիք, ու հիմա արի ու տես առաջին քայլերից սկսած ուր հասանք միասին: Ես ձեզ համար օտար եվրոպացի էի, իսկ դուք ինձ համար, կյանքի դրվագներից դուրս ելնելով, հեռու իմ արմատները... այսօր ես պատրաստ եմ իմ անձնական շահերը մի կողմ դնեմ հանուն իմ ազգի և պայքարեմ ձեզ համար մինչև վերջ! Շնորհակալ եմ, որ դուք իմ կրակը բոլոր քամիներից պաշտպանում եք, որ այն չհանգչի: Ուղղակի սրտանց շնորհակալ եմ... ՁԵՐ Իվետան:
Ներկայացված է խմբագրված տարբերակը: