Վերջապես ի՞նչ տեղի կունենար, եթե ապրիլյան պատերազմը երկար շարունակվեր , ինչու՞ դիրքեր ու որոշակի տարածքներ գրաված Ադրբեջանն ինքն առաջինը հրադադար խնդրեց:
Արցախի հանրապետության քաղաքացիական բնակչությունը հիմնականում սահմանից բավականին հեռու է ապրում, բացառությամբ մի քանի գյուղերի, որոնց մեջն են մտնում հենց Թալիշն ու Մատաղիսը: Սակայն ես նույնը չէի ասի Ադրբեջանի մասով: Ներկայիս սահմանի ողջ երկայնքով ադրբեջնական կողմի դիրքերից մեկ կիլոմետրի հեռավորությունից սկսված կան ադրբեջանական գյուղեր, որորնք , ինչպես հատուկ է մուսուլմանական երկրներին, խիտ բնակեցված են: Եթե ադրբեջանական կողմը ականակոծում, գնդակոծում, հրթիռակոծում ու հրետակոծում են հայկական կողմը, ապա այդ կրակի 20-30 տոկոսն էր հասնում իր նպատակին, քանի որ ամայի դաշտում, բացի մեր դիրքերից , ուրիշ բան չկար նշանառության ու ավերման տակ: Բայց հայկական կողմի պատասխան հարվածների տակ ուզած թե չուզած ընկնում էին հենց դրանց բնակավայրերը: Իր ,,մանրակարկիտ,, մշակված հարձակվողկան պլանի մեջ այս կարևոր հանգամանքը հաշվի չէին առել ինչպես ադրեբեջանական զինվորական հրամանատարությունը, այնպես էլ տեղանքին անծանոթ թուրք հրահանգիչները: Թեև Ադրբեջանին հաջողվեց գրավել դիրքեր, միևնույն է դա իրավիճակը չփրկեց, քանի որ մեր հրետանին կարողանում էր խոցել այն կրակակետերը, որոնք Ադրբեջանը տեղադրել էր հենց բնակավայրերում՝ վնասելով ինչպես կրակակետերը, այնպես էլ բնակավայրերը: Ադրբեջանն ինքն առաջինը հրադադար խնդրեց, քանի որ Հայոց բանակը, չնայած տարածքային կորուստների, միևնույն է ուներ իշխող ու իրավիճակը թելադրող դիրք: Ադրբեջանն հասկացավ, որ երկար շարունակվելու դեպքում հնարավոր է, իր որ բնկաչությունը, ինչպես 1991-94թթ.-ին, ինքնակամ լքեն բնակավայրերը ու Հայոց բանակին հնարավորություն տան ազատ, առանց ադրբեջանական քաղաքացիական անձանց զոհելու , մտնել ու ազատագրել մեր մնացյալ հայրենիքը:
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: