Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` մայիսի 9-ին, իրականացված 21 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 11 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:
Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում`
«Առաքելություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մնացել են անփոփոխ,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 10-ով,
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 7-ով,
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 3-ով,
Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով և
«Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 2-ով:
Վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 25-ով:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի:
ԿԸՀ մամուլի ծառայություն