ինչպես տեղեկանում ենք «Ֆրանս-պրեսս»-ից, EgyptAir ավիաընկերության անհետացած օդանավը ծովն է ընկել հունական Կարպատոս կղզու մոտակայքում: Սակայն դեռ միայն այս աղբյուրն է հայտարարում օդանավի կործանվելու վայրի մասին: Եգիպտոսի իշխանությունները հայտնում են, որ դեռ վաղ է այս տեղեկությունները ճշտելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորը ցավակցությունն է հայտնել եգիպտական օդանավի կործանման կապակցությամբ: Սակայն, յուրաքանչյուր դեպքում, դեռ չկ պաշտոնական հայտարարություն օդանավի կործանման մասին:
Ինչպես Փարիզից հայտնում է BBC-ի թղթակիցը, եթե դիտարկենք հնարավոր ահաբեկչության վարկածը, ապա պետք է սկսել «Շարլ դը Գոլի» անվան օդանավակայանից, որտեղից դուրս է եկել MS804 չվերթը սպասարկող ինքնաթիռը: Նա նշում է նաև, որ այս օդանակավակայանում հսկողությունն ու անվտանգության պահպանման աստիճանը շատ բարձր է: