Եթե Հայաստանը չունի նավթ ու գազ, դա ամենևին չի նշանակում, որ զրկված է երբևէ զարգացած ու բարեկեցիկ երկիր դառնալու հնարավորությունից, զարգացած տնտեսություն ունենալուց, ինչի հիմնական գրավականներից մեկը, ի դեպ, տեղական արտադրանքն է և այդ արտադրանքի արտահանումը: Եվ այստեղ է, որ գրեթե բոլորի մտքին առաջինը գալիս է հայկական կոնյակը, ինչով Հայաստանը հայտնի է աշխարհի շատ երկրներին: Հայկական կոնյակը, որը մեր երկրի այցեքարտերից է, չի դադարում աշխարհին զարմացնել իր նորույթներով: Դրա վառ ապացույցը «Նոյ 30» և «Նոյ 50» տարի հնեցմամբ բացառիկ կոնյակների շնորհանդեսն էր, որոնք արտադրվել են Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում: Սա նշանակում է, որ միջազգային շուկայում հայկական կոնյակի հեղինակությունն է՛լ ավելի կբարձրանա, հետևաբար կավելանան նաև հայկական կոնյակի արտահանման ծավալները: Կարծում եմ՝ նորություն չէ, թե ում ջանքերով է այսօր հայկական կոնյակը շարունակում նվաճել միջազգային շուկայի մեզ համար դեռևս անհայտ մնացած սեգմենտները, ում ներդրումների, կապերի ու հնարավորությունների շնորհիվ է, որ մեր հազարամյա ավանդույթները լավագույնս ներկայացնող խմիչքը ներկայացվում է արտասահմանում: Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը գործարար Գագիկ Ծառուկյանի ներդրումների ու համառ աշխատանքի շնորհիվ այսօր աշխարհի ոլորտային ամենահեղինակավոր գործարաններից է և տալիս է որակյալ արտադրանք, ինչը ոչ միայն ապահովում է արտահանման ծավալներ, այլև բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը:
Գիտենք, որ պետությունը պետք է ուժեղ լինի ոչ միայն իր բանակով, ռազմական պոտենցիալով, այլև տնտեսությամբ և այլ կարևոր գործոններով: Յուրաքանչյուր ոլորտ ունի իր տեղը, դերն ու նշանակությունը և յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցչի մոտեցումից ու նվիրվածությունից է կախված մեր երկրի հզորությունը, ժողովրդի բարեկեցությունը: Ներկայիս պատերազմական իրավիճակում գործարարի դերը ոչ պակաս կարևոր է, քան զինվորականի, քանի որ գործարարն է, որ պետք է ստեղծի ուժեղ ու հզոր տնտեսություն, երկրի բնակչությանն ապահովի աշխատատեղերով` նպաստելով, որ մարդիկ մնան, աշխատեն ու ապրեն իրենց երկրում, պաշտպանեն իրենց երկիրը, այլ ոչ թե արտագաղթեն: Այս ամենի համար հասկանում ենք, որ առաջնայինը սեփական արտադրանք ու արտահանման մեծ ծավալներ ունենալն է, ինչին էլ իր հերթին իր աշխատանքով նպաստում է Գագիկ Ծառուկյանը: Ցավալի է, որ ոչ բոլոր գործարարներն են որդեգրել այս ուղղությունը և ոչ բոլորն են գիտակցում, որ սեփական բիզնես-շահերից և գերշահույթներից զատ պետք է կարևորել նաև պետական շահերը, ժողովրդի շահերը: Գագիկ Ծառուկյանը հենց այդ հազվագյուտ՝ պետական մտածողություն ունեցող գործարարներից է:
Արամ Հակոբյան