Քիչ առաջ հայտնի դարձավ, որ A320-ի անձնակազմին օրեր առաջ սպառնացել են: EgyptAir-ի նախկին օդաչուներից մեկը, կապիտանի լավագույն ընեկրը Life.ru-ին պատմել է, որ օդանավերից մեկի մեջ հայտնաբերվել է րկտող՝ ահաբեկչության սպառնալիք պարունակող: 

Եգիպտոսի Քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆահթին հայտարարել է, որ իշխանությունները մտադրված են կիրառել «անհետացած ինքնաթիռ» տերմինը, մինչև չհայտնաբերվեն դրա մնացորդները:

Նա նաև հայտարարել է, որ մինչ այժմ նրանք չեն հերքել ոչ ահաբեկչության, ոչ տեխնիկակակն անսարքության վարկածները: 

Իսկ Հունաստանի Քաղաքացիական ավիացիայի նախարարը հայտնել, որ օդաչուի հետ վերջին անգամ կապվելու ժամանակ նա եղել է բարձր տրամադրությամբ: Ընդ որում, երբ 03:27 (տեղի ժամանակով) փորձել են կապ հաստատել անձնակազմը չի պատասխանել: 

Ըստ փորձագետների, մինչ ռադարներից անհետանալը ինքնաթիռի իրականացրած գործողություններից կարելի է ենթադրել, որ օդաչուի խցիկում ինչ-որ արտառոց դեպք է պատահել: 

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ տվյալ պահին հայտնի տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ ինքնաթիռը կործանվել է: Սակայն ընդգծել է, որ պատճառները դեռևս անհայտ են: