4 հոգանոց ընտանիքը՝ երեխան, նրա ծնողներն ու տատը, ապրում են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում: Տան միակ աշխատողը փոքրիկ Սամվելի հայրն է՝ 26-ամյա Հայկը: Նա Եղեգնաձոր քաղաքի ավտոլվացման կետում է աշխատում: Տիկին Մարինեն պատմեց, որ եթե աշխատանք է լինում տղան տուն է գալիս 1000-2000 դրամով: Հայկի մայրն ու կինը անհամբերությամբ օրվա կեսին զանգահարում են Հայկին տեղեկանալու՝ արդյոք գործ եղել է: Բացասական պատասխանն արդեն հուշում է, որ Հայկը տուն է գալու առանց ուտելիքի:

Տեսանյութը՝ «Հետք»-ի