«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ծառայողական ավտոմեքենաների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց անցած տարվա վերջին, երբ 2016 թվականին պետական բյուջեի նախագիծը ԱԺ-ում քննարկելիս հայտնի դարձավ, որ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորվում է 1072 ծառայողական ավտոմեքենայի շահագործումը և պահպանությունը: Սա այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանից մի հազար անգամ ավելի մեծ պետական բյուջե ունեցող Մեծ Բրիտանիայում ծառայողական ավտոմեքենաների թիվը հինգ անգամ ավելի փոքր է:
Եվ, ահա, երեկ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը մատնանշեց, որ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով:
Ստացվում է՝ պետբյուջեից ֆինանսավորվող ավտոմեքենաները 1072-ից նվազում և դառնում են 965: Նկատենք, որ նույն Մեծ Բրիտանիայից ավելի քան չորս անգամ ավել է ստացվում: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ունի 65 միլիոն բնակչություն, իսկ այդ երկրի պետբյուջեն 1 տրիլիոն 100 միլիարդ դոլար է կազմում, ծառայողական մեքենաներն այս հսկա ցուցանիշներով երկրում ընդամենը 190 հատ են»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: