«Աժ նախագահ Գալուստ Սահակյանն ունի մեկ գլխավոր, յոթ պարզապես խորհրդական, ութ օգնական, չորս ռեֆերենտ։ Աժ մեծ աշխատակազմը՝ չհաշված։ Բայց անգամ այս հենքի դեպքում Գալուստ Սահակյանը կարող է օգտագործել «կառուցողական զենքեր» մակարդակի ձևակերպոտմներ։ Ինչի՞ համար են նրա օգնական-խորհրդական-ռեֆերենտները, միայն պետբյուջեից փող ստանալո՞ւ։
Օգնական-խորհրդական ունեն բոլոր 19 նախարարները, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ 3, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ 5, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ 7, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ 7, արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը՝ 6, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ 5 և այլն։ Հայաստանում 10 մարզպետից յարաքանչյուրն ունի 4-5 օգնական-խորհրդական։ Նոր եկած նախարարները նախորդի նշանակած օգնական-խորհրդականներին չեն փոխարինում, նոր հաստիք են բացում, քանի որ պետությունից փող ստացող եւ չաշխատող օզնական-խորհրդական– ները ինչ-որ մի բարձրաստիճան չինովնիկի զավակ-ազզական-խնամիներն են։ Այսպես ուռճանում է պետական կառավարման համակարգը»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: