Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայիսի 18-ի երեկոյան մատուռի հանգանակության տուփից գումար են գողացել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ մատուռից գողացել է 10.000 դրամ:

Ոստիկանները պարզել են, որ Արման Բ.-ն հեղինակել է նաև հետևյալ հանցանքը.

Մարտի 26-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում Մեծամոր քաղաքի «Սուրբ Ղազար» եկեղեցու հոգևոր հովվից հաղորդում էր ստացվել, որ եկեղեցու պատուհանի ալյումինե շրջանակը ծռելու և ապակին կոտրելու միջոցով, մուտք են գործել սրահ ու գողացել գանձանակը:

Գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Արման Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված մատուռից ևս երկու անգամ` հունվար և փետրվար ամիսներին, կատարել է հանգանակված գումարների գողություն:
Հետաքննությունը շարունակվում է: