Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները նկատեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի բավական թանկ ժամացույցը և ամրակները՝ վերնաշապիկի թևքերին:
Միքայել Մելքումյանը նշեց, որ ժամացույցը 400 դոլար արժե, վեց-յոթ տարվա պատմություն ունի, գնվել է: Իսկ ամրակներն էլ, ասաց, որ թանկարժեք չեն:
«Պետք է նախարարները, պատգամավորները պատրաստ լինեն՝ խաղի կանոնների շրջանակներում առաջ գնալ»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե նա էլ անշարժ գույքի բիզնես ունի, մտահոգված չէ՞, որ վարչապետը մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, Միքայել Մելքումյանը բացասական պատասխան տվեց։
Հարցին՝ այսինքն՝ բիզնես ունե՞ք, պատասխանեց. «Չէ, բիզնես չունեմ»:
Իմ ժամացույցը $400 դոլար արժե, 6-7 տարվա պատմություն ունի. ԲՀԿ պատգամավոր
Միքայել Մելքումյանը նշեց, որ ժամացույցը 400 դոլար արժե, վեց-յոթ տարվա պատմություն ունի, գնվել է: Իսկ ամրակներն էլ, ասաց, որ թանկարժեք չեն:![](https://yn.am/disc/20-05-16/539d1f9ae8b4135b12b1b1bc2657792c.jpg)