ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 20-ի որոշման համաձայն` բնակիչ-բաժանորդների հետ նախկինում կնքված գազամատակարարման պայմանագրերը վերակնքելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի հունիսի 1-ը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից և նշում, որ հաշվի առնելով այն, որ վերը նշված ժամկետը մոտենում է ավարտին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է պայմանագրերը վերակնքելու անհրաժեշտության մասին, միաժամանակ ծանուցում ստացած բաժանորդներին նախազգուշացնում, որ մինչև սույն թվականի հունիսի 1-ը գազամատակարարման պայմանագրերը չվերակնքած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը կդադարեցվի սահմանված կարգով:
Ընկերությունից նշում են, որ հարցերի դեպքում կարելի է զանգահարել (010) 29 48 79, (010) 29 48 48 հեռախոսահամարներով: