Մայիսի 20-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելու փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարական ջոկատը:
Հայտնաբերվել է լորտու տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: