Մայիսի 20-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի Լեռնանիստ գյուղի մոտակայքում՝ կորել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Ք. Պ.-ն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: