«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ գյուղերում ուժգին կարկուտ է տեղացել, ինչի արդյունքում գյուղացիների մշակաբույսերը, պտղատու ծառերը գրեթե ամբողջությամբ վնասվել են: Կատարվածն ուշագրավ է այն իմաստով, որ դեռ տարիներ առաջ պետբյուջեից հսկայական գումարներ ծախսվեցին ողջ Արարատյան դաշտավայրը հակակարկտային կայաններով ապահովվելու համար, որպեսզի մարդիկ նման դեպքերից պաշտպանված լինեն, փաստորեն` իզուր: Ինչո՞ւ չեն կրակել հակակարկտային կայանները, ԱԻՆ-ն էլ «փամփուշտ չի ունեցել»:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացատրեց, որ կայանները չեն գործել, քանի որ մայիսի 18-ին՝ ժամը 15.00-ից 19.00 ընկած ժամանակահատվածում, «Յուքոմ»-ի ցանցում լուրջ խնդիր է առաջացած եղել: «Մենք պաշտոնապես տեղեկանք կստանանք ընկերությունից: Հենց այդ պատճառով էլ համայնքներում չենք կարողացել կապի միջոցով ավտոմատ կառավարման համակարգով միացնենք կայանները»,- ասել է Վարդանյանը: Եւ այսպես՝ մինչ կորոշվի, թե ում պատճառով է անհնար եղել կրակել այս անգամ հակակարկտային կայաններից, մարդիկ իրենց 1 տարվա եկամուտը կորցրին: Հիմա մնում է, որ «Յուքոմը» փոխհատուցի գյուղացիների կրած վնասները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի համարում: