Լևոն Տեր-Պետրոսանի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու կապակցությամբ տապալված համարել չի կարելի միայն այն պատճաոով, որ ինչպես դուք եք ձեր հարցում նշում` ԲՀԿ-ն այլընտրանքի դիրբերում է: Ասել է թե` իշխանության հետ չէ: Հիմա սա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի վերլուծության արդյունքում, թե այլ պատճառով, անդրադաոնալ չեմ ցանկանում: Ով ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է մեկնաբանել: Մի բան հստակ պետք է արձանագրվի, որ այդ կուսակցությունը իշխանության հետ չէ այսօր, և ինքն իրեն գործող իշխանություններին որպես այլընտրանք է դիտարկում: Իրավիճակն ավելի քան պարզ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` պատասխանելով հարցին` կարելի՞ է տապալված համարել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը` ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու մասին, քանի որ ԲՀԿ-ն կարծես չի շտապում դուրս զալ այլընտրանքի դիրքից: