Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« Հավատարիմ ավանդույթին

Այն երկրներում, ուր հաջողվել է ժողովրդին հանել ճահճից, տեղի է ունեցել հետևյալը.

1, ի հայտ է էկել էլիտա
2.այդ էլիտան իրեն հազար ու մի հարց է տվել ու տքնել դրանց պատասխանը գտնելու վրա
3. պատասխաններն ունենալով, մշակել է գործողությունների համարժեք համակարգ
4. ձևավորել-կայացրել է համարժեք առաջնորդ
5 այդ առաջնորդին կառավարելով՝ կյանքի է կոչել գործողությունների համակարգը:

Մենք, քանի որ սեր չունենք մտածելու հանդեպ, դեսուդեն ենք ընկնում, առաջնորդացու ճարում, ու նրան հարցեր չտալով, կողքից հարց տվողներին էլ սաստելով, դրոշ ենք պարզում ու գնում մեր ճարած առաջնորդի ետևից:
Դե պարզ է, ջարդվում ենք: 
Տրտնջում ենք մի քանի օր, ձևացնում, թե մտածում ենք, և ապա կրկին դեսուդեն ենք ընկնում մեզ նոր առաջնորդ գտնելու համար, կամ էլ հներին ենք կարկատում, կանգնեցնում մեր գլխավերևում»: