«Առավոտ» թերթը գրում է.
«Պարզվում Է՝ ՌԴ փոխվարչապետ, այդ երկրի զենքի գլխավոր առևտրական Դմիտրի Ռոգոզինը խստորեն պատժվել է հայերի հասցեին բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտության համար։ Կրեմլում խորհրդակցություններից մեկի ժամանակ նախագահ Պուտինը նրան նկատողություն է արել «Փողկապդ ձգի՛ր»։ Դա, հավանաբար, հավասարազոր է կոմունիստների ժամանակվա խիստ նկատողությանը՝ հաշվառման քարտի մեջ գրանցումով։ Այսուհետ Ռոգոզինը ժողովների է գնալու ձգած փողկապով և պատշաճ բառապաշարով։
Դա «պատժի» մի պրակտիկա է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ հետխորհրդային տարածքում։ Օրինակ՝ վերջերս պարզվեց, որ մեր չինովնիկները 800 «ավելորդ» մեքենա են քշում։ Շատ լավ է, որ այդ փաստը դուրս եկավ ջրի երես, բայց ովքե՞ր էին այն պաշտոնյաները, որոնք մեր պետությանը վնաս են տվել այդ անհարիր ճոխությունները արտոնելով։ Նրանց պետք է կանչել ժողովի և ասել, որ փողկապները ձգեն»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: