Մայիսի 9-ին՝ ժամը 21։52-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է ցած. ծուխ է նկատվում:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում BMW մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, հրդեհ չի բռնկվել, տուժածներ չկան: