Հարգելի ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ: Այսօր ևս փակ է Գառնի-Գեղարդ պետական ճանապարհը: Ինձ հայտնի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը գնում է Գառնի, իսկ գառնեցին ՀՀ կառավարությունից պահանջում է կասեցնել ապօրինի որոշումն ու դադարեցնել Ազատի կիրճում իրականացվող շինարարական աշխատանքներն ու ծառահատումները:
Գառնեցիներն ունեն մեր բոլորի աջակցության կարիքը: Նրանք ոտքի կանգնեցին առանց սպասելու ուրիշների, աջակցենք ու սատարենք նրանց, մեզ, մեր երկրին: Սա իրական պաշտպանություն է, ինքնապաշտպանություն ու ինքնակազմակերպում: Հիմա, էս պահին սահմանը հենց Գառնի-Գեղարդ ճանապարհն է, որը բաժանում է Հայաստանի ժողովրդին ու կոռումպացված, ժողովրդից անջրպետված, սեփական շահը հանրայինից վեր դասող վարչախմբին: Շատ կարևոր է այս սահմանի պաշտպանությունը և ուղիղ համեմատական միջպետական սահմանի պաշտպանությանը: Որքան մենք կհաջողենք մեր պայքարն այս սահմանում, այնքան ավելի ապահով կլինի միջպետական սահմանը: Գառնի կարող եք հասնել ավտոբուսներով, որ շարժվում են Մասիվի շուկայի մոտից (Մերսեդեսի խանութի հարևանությամբ) 30 րոպեն մեկ: Տոմսի արժեքն է 250 դրամ:
Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: