«Նախարարություններում, որտեղ կրճատվել են այս մեքենաները, անառողջ աժիոտաժ է ստեղծվել, որ աշխատակիցներն են ուզում էժան գներով գնել դրանք: Ի՞նչ է լինելու՝ վաճառվելո՞ւ է, գումարները գնալո՞ւ են բյուջե, թե՞ էժան գնով վաճառվելու են աշխատակիցներին»,- ԱԺ-ում 2015 թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս հարցը բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Զեկուցող, ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Շատ անհարմար պատասխան կլինի, որ ես ասեմ՝ չգիտեմ… Չգիտեմ»:
Իսկ պատգամավորը նշեց, թե անհարմար է, որ չգիտի, ապա պնդեց իր հարցը. «Լավ արեցիք՝ օպտիմալացրեցիք, հետո՞»:
Յուրաքանչյուր դեպքում Ատոմ Ջանջուղազյանն անտեղյակ էր: