ԵԱՀԿ դիտորդները հինգշաբթի օրը ներկայացրել են համառոտ գնահատականներ Հայաստանի վերջին նախագահական ընտրությունների վերաբերյալ` վերահաստատելով, որ այն եղել է լավ կազմակերպված, սակայն հարցի տակ դնելով դրա պաշտոնական արդյունքները, որով հաղթանակը տրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Իրենց վերջին հաշվետվության մեջ դիտորդները հաստատեցին իրենց նախապես եզրակացությանը,որ փետրվարի 18-ի քվեարկությունը «բնութագրվել են որպես հիմնարար ազատությունների հարգանքով», որը բացատրել են ազատ ընտրարշավով և լրատվական միջոցներում նախագահի թեկանծուների անկողմնակալ ներակայացմամբ:
Հաշվետվության մեջ նաև ներկայացվում է, որ ԵԱՀԿ-ի կողմից ներկայացված 300 դիտորդները, որոնք ներկա են գտնվել 970 ընտրատեղամասերում, մեծ խախտումներ չեն նկատել: Ինչպես նաև դրական են համարել քվեաթերթիկների հաշվարկը:
Ֆիտորդները միևնույն ժամանակ կրկին նշել են, որ Սարգսյանը ընտրարշավը ընթացել է ադմինիստրատիվ ռեսուրսների շահագործմամբ:
Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ առաքելության մոտ կասկած է առաջացրել հարյուրավոր ընտրատեղամասերում պաշտոնական արդյունքները: Նրանք նշել են «միտումը ցուցադրել զգալիորեն ավելի լավ արդյունքներ ճնշման ներքո ընտրատեղամասերի մեծ մասում, որը միջինում մեծ թիվ է կազմել»:
«Սա ցույց է տալիս հնարավոր լուրջ խնդիրներ քվերակության և հաշվարկման ժամանակ և անհանգստություն է առաջացրել ընտրական գործընթացի վերաբերյալ ընդհանուր առմամբ»,- նշում ենք նրանք:
Հաշվետվության մեջ չի նշված թե արդյոք թվերի մեծացումը ընդհանուր արդյունք ունեցել է ընտրությունների արդյունքի վրա թե ոչ:
ԵԱՀԿ առաքելությունը ընտրությունների վերաբերյալ իր առաջին կասկածները ներկայացրել է մարտի երկուսին:
Չնայած այս ամենին թե Սարգսյանը և թե ԿԸՀ մերժում են ընտրախախտումների մեղադրանքները: Նրանք մնացած բոլոր փաստերի մեջ նշել են նաև այն հանգամանքը, որ Եվրոպական դիտորդները ընդհանուր առմամբ դրական են գնահատել ընտրությունները: