Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանն ավարտել է ելույթները իրանական «Սանատ Նավթում»:Ֆուտբոլիստը ներկայումս Երևանում է և մարզում է նախկին թիմի` «Ուլիսի» կազմում:Ապրիլին Ալեքսանյանի մոտ ի հայտ էին եկել խնդիրներ ծնկի հատվածում, ինչի պատճառով ֆուտբոլիստը չէր մարզվում, սակայն որոշ ժամանակ հանգստանալուց հետո վերսկսել է մարզումները:«Ներկայումս անհանգստացնող ոչինչ չկա: Եթե նորից զգամ, որ խնդիրներ կան, ապա ավելի խորը բուժզննում կանցնեմ»,-armsport.am-ին հայտնեց Վալերի Ալեքսանյանը: