ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գազալցակայանի աշխատակցի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչն այլ անձանց հետ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Լոռու մարզի Գարգառ գյուղում գտնվող գազալցակայան և վիճաբանել գազալցակայանի 2 աշխատակիցների հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել՝ նրանցից մեկին պատճառելով ծանր մարմնական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: