«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին գիշերը ձերբակալվել են տրանստպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Սույն ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել:
Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալվածները հինգն են: Նրանցից երեքին արդեն կալանավորել են:
Սույն «միջոցառումը» տեղի է ունեցել ինչ-որ քրեական գործի շրջանակներում: Առավել մանրամասեր մեզ առայժմ հայտի չեն:
Թե ինչու է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դուրս բերել» իր թիկնապահներին:
Ընդամենը հիշեցնենք, որ մոտ 2.5 ամիս առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ գործարարությամբ զբաղվող 25-ամյա Սերգեյ Աբովյանին, որը մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»:
Վիճաբանությունը ծագել էր մեքենային ճանապարհ չզիջելու համար, վեճը վերածվել էր թեժ ծեծկռտուքի, 25-ամյա Աբովյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր ստացել, սակայն հիվանդանոց չէր դիմել եւ դեպքը իրավապահները չէին գրանցել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: