Վերջին օրերին Թուրքիայի և Եվրամիության երկրների հարաբերությունները կտրուկ վատացել են...Թուրքիայի ԸՆԿԵՐ՝Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ.Քեմերոնի հակաթուրքական հայտարարությունից հետո,երբ վերջինսկ ասեց,որ Թուրքիան 3000 թվականից շուտ ԵՄ անդամ չի դառնա,հիմա էլ Ֆրանսիան է հարված հասցնում Թուրքիային...Երեկ Փարիզում բացվեց PYD-ի՝Սիրիայում գործող "Քրդական դեմոկրատական միություն" կուսակցության գրասենյակը,որին Անկարան համարում է Թուրքիայում գործող " ահաբեկչական" PKK-ի՝"Քրդական բանվորական կուսակցության" սիրիական մասնաճյուղ...Պաշտոնական Անկարան հիստերիայի մեջ է ընկնում,երբ նրա գործընկերները՝ՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտարարում են,որ PYD-ին համարում են Սիրիայում իրենց դաշնակիցը...Հատկապես,երբ այդպիսի հայտարարություններ են հնչում Վաշինգտոնից...ՆԱՏՕ-ի անդամ երկրներից շատերը PYD-ին համարում է այն եզակի ուժը,որը հաջող պայքարում է "Իսլամական Պետություն" ահաբեկչական կազմակերպության դեմ,որի հետ նրանք համագործակցում են...Հիշեցնեմ նաև,որ PYD-ի հետ համագործակցում է նաև Ռուսաստանը,որտեղ այս տարվա մարտի սկզբին բացվեց նրա առաջին օտարերկրյա ներկայացուցչությունը...Անտեսելով Անկարայի ջղաձգումները և շանտաժները Գերմանիան,Շվեդիան և Չեխիան ևս թույլ են տվել PYD-ին ներկայացուցչություններ բացել իրենց մայրաքաղաքներում...Այսպիսով,Ֆրանսիան դարձավ Եվրամիության չորրորդ երկիրը,որտեղ սիրիացի քրդերը բացեցին իրենց "դեսպանատունը"...Թուրքիայի բոլոր ջանքերը՝ PYD-ը ներկայացնել որպես ահաբեկչական կազմակերպություն, չեն տալիս իրենց դրական արդյունքները...Թուրքական ԶԼՄ-ները նաև դժգոհելով նշում են,որ Փարիզում PYD-ի ներկայացուցչության բացման դեմ բողոքող թուրքերին ոստիկաններն արգելել են ցույց կազմակերպել...Սա Ֆրանսիայի ապտկան էր Էրդողանին...
Հ.Գ.Թուրքիայի բռնապետ Ռ.Էրդողանի հիստերիկ ռեակցիան սիրիացի քրդերի ակտիվացմանը ցույց է տալիս,որ Անկարայի համար այն ավելի մեծ վտանգ է ներկայացնում,քան սեփական երկրում կամ Իրաքում ծավալվող քրդերական շարժումները...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: