«Հրապարակ»-ը գրում է.
«Վերջերս ակամա ականատես եղանք երկու զինվորականների խոսակցության, որոնք ուշագրավ բացահայտում էին անում բանակում բենզինի յուրացումների հետ կապված։ Ըստ այդմ, ՊՆ-ի համապատասխան պահեստում, որտեղ պահվում է բենզինը, ժամանակ առ ժամանակ ստուգումներ են իրականացվել, որպեսզի պակասորդ չլինի։ Բենզինը, որը պահվել է համապատասխան ցիստեռններում, յուրացվել է որոշ պատասխանատու անձանց թեթեւ ձեռքով։
Բայց այս դեպքում յուրացնողները բավականին հնարամիտ եղանակ են մտածել՝ յուրացումը կոծկելու, ստուգողներից ազատվելու համար։ Ցիստեռնների ներսում հարմարեցրել են բարակ խողովակ, որի մեջ էլ լցվել է որոշակի չափով բենզին։ Ամեն անգամ, երբ ստուգումներ են իրականացվել պահեստում համապատասխան չափիչ ձողի միջոցով, ցեստեռնի բենզինը եղել է նախատեսված քանակի, քանի որ չափիչ սարքը մտցվել է ոչ թե ցիստեռնի, այլ դրա մեջ ամրացված բենզինով լի խողովակի մեջ։ Մինչդեռ ցիստեռնը դատարկ է եղել։ Գողի երեւակայությունը, ինչպես ասում են, անսպառ է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: