«Իրավունք»-ի լրագրողը Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքում նկատել է ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանին։ Անդրադառնալով ԼՏՊ-ի այն հայտարարությանը, թե ինչպես 2008-ին, այնպես էլ 3008-ին պետք է պայքարեն, Գիմիշյանն ասել է. «Դե ուրեմն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ովքեր երկարակյաց կլինեն, ագռավնե՞րը։ Այ, ագռավներն էլ թող հույս կապեն այդ պայքարի հետ։ Ինձ համար դա անհույս բան է…»։ Հիշեցմանը, թե ԼՏՊ-ն ասել է՝ «եթե որևէ մեկը կարծում է, որ ընտրությունները կայացել են, ուրեմն «սերժական» է», պատասխանել է. «Իրենք պատգամավորական մանդատը վերցրին, ուրեմն՝ այն ժամանակ համարեցին, որ կայացած չէ՞ ընտրությունը։ Մանդատները վերցրել են ու տաք-տաք տեղերում նստած են, ուրեմն՝ իրենք էլ են «սերժական»»։