Արցախում ապրիլի սկզբներից գտնվող «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը վերադառնում է Արցախից Հայաստան: Ինչպես հայտնել են ԵԿՄ-ից՝ «Մինչ այդ զորքն իջեցրել է ու ինքը վերջիններից է վերադառնում` մի քանի մեքենաներով»:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյայից հետո ԵԿՄ շարքերում Արցախ է մեկնել շուրջ 4000 կամավոր:
Իսկ ՀՀ Նախագահի` Վիեննա այցից հետո գրվեց, որ կամավորականներին հրահանգված է մաս-մաս վերադառնալ: