Մայիսի 23-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին` «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում՝ անասնագոմի մեջ, նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Ձորաղբյուր գյուղում «Մավաս» պահածոների գործարանի մոտակայքում անասնագոմում հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: